CLASSIFIED

Ենթամոդուլը հնարավորություն է տալիս դիտելու արդեն մուտքագրված դասացուցակները: Տվյալների բազայից ընթերցվում է նախապես ընտրված ուսումնական տարվա և կիսամյակի դասացուցակը: Տվյալների բազայում պահվում են բոլոր մուտքագրված և պահպանված դասացուցակները: Դասացուցակի մոդուլը հնարավորություն է տալիս մուտքագրել դասացուցակը, որի շնորհիվ այն միշտ հասանելի է դառնում բոլոր շահառուներին: Այս համակարգը հնարավորություն է տալիս հաշվել լսարանի ծանրաբեռնվածությունը, այսինքն` լսարանի զբաղվածությունն ըստ շաբաթվա և կիսամյակի: Համակարգը բացառում է միևնույն դասաժամի համար դասախոսների և լսարանների հնարավոր համընկնումները: Այն նաև ավտոմատ եղանակով դասացուցակում կատարված ցանկացած փոփոխության մասին տեղեկացնում է բոլոր շահառուներին: