CURRICULUM

Ենթամոդուլում մուտքագրվում են ուսումնական պլանում օգտագործվող կրթաբլոկների ցանկը, ընդ որում յուրքանչյուր կրթաբլոկի համար նշվում է դրա կրթական աստիճակը, հաշվարկի համար ժամաքանակի չափման միավորը և միավոր ժամը։ Կրթաբլոկի տիպերի մուտքագրում ենթաբաժինը նախատեսված է ուս. պլանի կրթաբլոկների տիպերի մուտքագրման համար: «Գործակից» տողում պետք է մուտքագրել տվյալ կրթաբլոկի գործակցի արժեքը, այդ գործակցով պետք է հետագայում հաշվարկվի ընդհանուր ժամաքանակները, գործակցի արժեքը սովորաբար լինում է 30, քանի որ մեկ կրեդիտը հասավար է 30 ժամ: Սակայն կրթամասի բնույթից կախված, կարող է լինել այլ թիվ, օրինակ եթե պրակտիկաների չափման միավորը օրն է, ապա գործակիցը կլինի 6 (6 ժամ * 5 օր = 30 ժամ), իսկ եթե չափման միավորը շաբաթն է, ապա գործակիցը կլինի 30: «Ինքնուրույնի առկայություն» դաշտում նշանը դրվում է այն դեպքում, եթե տվյալ կրթաբլոկի ժամաքանակների մեջ առանց կրեդիտի առարկաների համար առկա է ինքնուրույն աշխատանքի ժամեր: «Տիպը» դաշտից ընտրվում է կրթաբլոկի տիպը, տիպերը բաժանված են 4 մասի՝ հիմնական (նախատեսված է բոլոր այն լսարանային դասընթացների համար, այդ թվում՝ ընտրովի դասընթացների), պրակտիկա (նախատեսված է բոլոր տեսակի պրակտիկաների համար), ֆակուլտատիվ (նախատեսված է միայն ոչ պարտադիր դասընթացների համար), ավարտական (նախատեսված է պետական քննությունների, ավարտական աշխատանքների և դրանց նման այլ կետերի համար): Կրթաբլոկի տիպերը էջում արտապատկերված է ուս. պլանում օգտագործվող կրթաբլոկների տիպերի ցանկը, որոնց միջոցով միմյանցից առանձնանալու են դասընթացները և այլ կոմպոնենտները: Կրթամասերի մուտքագրում ենթաբաժինը հնարավոր է լրացնել, եթե արդեն առկա են կրթաբլոկների տիպեր: Կրթամասերի ցանկ էջում արտապատկերված է ուս. պլանում օգտագործվող կրթամասերի ցանկը, որոնց միջոցով միմյանցից առանձնանալու են դասընթացները: Յուրաքանչյուր կրթամասի տողում առկա է փոփոխման բաժին, որը պարունակում է ինչպես խմբագրման նշան, այնպես էլ հեռացման: Խմբագրման նշանը սեղմելուց հետո հնարավոր է փոփոխման ենթարկել տվյալ տողի ցանկացած տեղեկատվություն: