EMPLOYEE WRITING

Ենթամոդուլում մուտքագրվում է աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը, կրթությունը, պաշտոնը, գիտական աստիճանը և կոչումը (եթե առկա է), դրույքը, ծննդյան ամսաթիվը, լուսանկարը, ազգությունը, հեռախոսահամարները (քաղաքային և բջջային), էլ. փոստը, լեզուների իմացությունը, զինվորական հաշվառման մասին տեղեկատվությունը, հաշվառման և բնակության վայրերը, անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, ինչպես նաև համատեղության և վերապատրաստումների մասին տեղեկությունները, համակարգչային իմացությունը, գիտական գործունեության մասին տեղեկատվությունը (որը նախատեսված է գիտության բաժնի համար), աշխատանքային փորձ և այլն: Աշխատակիցների համատեղությամբ աշխատելու մասին տեղեկատվությունը նույնպես արձանագրվում է այս բաժնում, որոնց արդյունքներն արտապատկերվում են ավտոմատ եղանակով լրացուցիչ տեղեկատվություն բաժնում: