LECTURE CLASS

Ենթամոդուլում լրացվում են ուսանողների և՛ հաճախումները, և՛ գնահատականները: Հաճախումներ բաժնում լրացվում են ուսանողների բացակաները թվային տեսքով: Իսկ ակադեմիական գնահատում/նշումներ բաժնում դասախոսը հնարավորություն ունի իրականացնել նշումներ, որոնք տեսնելու և փոխելու իրավունք ունի միայն դասախոսը: Դասախոսի մատյան ենթամոդուլում են արտացոլվում նաև տվյալ դասընթացի օրացուցային պլանները, որոնք ձևավորվում են ուսումնական մոդուլի առարկայական ծրագրերից ենթամոդուլում: