STUDENT MATHEMATICS

Ենթամոդուլը հնարավորություն է տալիս մուտքագրել ուսանողի ամբողջական տեղեկատվությունը, որն իրականացվում է ուսանողի մուտքագրում բաժնում: Այս բաժնում նոր ուսումնական տարվա նախօրեին դեկանատի կամ համապատասխան բաժնի աշխատակիցը մուտքագրում է նոր ընդունված ուսանողների հիմնական տվյալները` անձնական ու անձնագրի տվյալներ, հաշվառման վայր, կոնտակտային տվյալներ, ֆակուլտետում կամ ստորաբաժանման մեջ ուսանողի ամբողջական տեղեկատվություն, նախորդ կրթության մասին տեղեկատվություն, ընդունման եղանակ, ինչպես նաև կցում է լուսանկար: Ելնելով բուհի պահանջներից` նշված դաշտերից յուրաքաչյուրը կարող է դառնալ պարտադիր: Հետագայում ուսանողի մասին տեղեկությունները համալրվում են ուսուցման գործընթացի ընթացքում: