Օգտատերերը

Ծրագրի օգտատերերն են՝

 

  • բուհի ղեկավարները
  • վարչական անձնակազմը
  • ուսումնամեթոդական կենտրոնի աշխատակիցները
  • մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցները
  • դեկանատի աշխատակիցները
  • ամբիոնների աշխատակիցները
  • պրոֆեսորադասախոսական անձնակազմը
  • ուսանողները:

Այժմ իրականացվում է eրրորդ կողմի ինտերֆեյսի մշակում (օրինակ ՈԱԱԿ կամ պետական գերատեսչություններ)` որպես ծրագրի նոր օգտատերեր, ինչը նրանց հնարավորություն կտա առցանց եղանակով բուհերից ստանալ և տեսնել պահանջվող հաշվետվությունները (բուհից տեղեկատվություն ստանալու հասանելիությունը կառավարվում է համապատասխան բուհի կողմից), ինչպես նաև հարցում ուղարկել բուհերին իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու համար:

Համակարգում յուրաքանչյուր օգտատիրոջ համար հասանելի է առանձնացված աշխատանքային էջ (ինտերֆեյս), որտեղ, նրա իրավասություններին համապատասխան, առկա են համակարգի այն դաշտերն ու տեղեկատվությունը, որոնք անմիջականորեն առնչվում են վերջինիս աշխատանքային գործունեության հետ:

Համակարգը հիմնական օգտատերերին հնարավորություն է տալիս

Հաստատության և ստորաբաժանման ղեկավարին

  • ցանկացած պահի առցանց տարբերակով ստանալ ուսումնական գործընթացին առնչվող տեղեկատվություն
  • մշտապես առցանց վերահսկել բուհի ուսումնական գործընթացին առնչվող ստորաբաժանումների աշխատանքը
  • նվազագույն ժամկետներում ստանալ ուսումնական գործընթացին առնչվող ցանկացած տիպի հաշվետվություն՝ անհրաժեշտ ձևաչափով և այլն:

 

Դեկանատի աշխատակիցներին

  • դասացուցակի մուտքագրման և դիտման հնարավորություն
  • ուսանողների մուտքագրում, կարգավիճակների փոփոխություններ (այդ թվում՝ ազատում, վերականգնում, շրջափոխում և այլն), միջազգային փոխանակում, արխիվացում և այլն
  • ոսանողների հաշվառման հետ կապված աշխատանքներ (այդ թվում՝ հարգելի բացակաների նշում)
  • տեղեկագրերի և անհատական տեղեկագերի գեներացում
  • լրացուցիչ կրեդիտով առարկաների ավելացում
  • ուսանողների նախկինում ստացած գնահատականների, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններից բերված գնահատականների մուտքագրում
  • կիսամյակային, տարեկան և ամբողջ ուսումնառության ընթացքում կուրսի ստացված գնահատականների դիտում
  • գրաֆիկների պատրաստում (ստուգարքային, քննական և այլն)
  • ուսումնական պլանների մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
  • հաշվետվությունների ստացում (բացակայություններ, քննաշրջան և այն)
  • մասնագիտական կրթական ծրագրերի մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
  • դիպլոմային աշխատանքների ղեկավարների և թեմաների (հայերեն և անգլերեն) մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
  • ավարտական հանձնաժողովի մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
  • դիպլոմի հավելվածի (միջուկի) գեներացում

 

Ամբիոնի վարիչին

 

  • դասացուցակի դիտման հնարավորություն (ըստ խմբերի և ըստ դասախոսների)
  • գործող և արխիվացված ուսանողների ցանկի դիտում
  • ուսումնական պլանների դիտման հնարավորութուն
  • ամբիոնի ծանրաբեռնվածության մուտքագրան, խմբագրման և դիտման հնարավորություն
  • ստուգարքային, քննական և այլ գրաֆիկների դիտման հնարավորություն
  • հաշվետվությունների ստացում (բացակայություններ, ամբիոնի առարկաներ և այն)
  • մասնագիտական կրթական ծրագրերի մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն

 

Պրոֆեսորադասախոսական կազմին

  • առցանց վարել ուսանողի առաջադիմության էլեկտրոնային մատյանը
  • ստեղծել, վերանայել, բարելավել և կիրառել առարկայական ծրագրերը և օրացուցային պլանները
  • առանց դժվարության հաշվետվություն ներկայացնել իր ծանրաբեռնվածության վերաբերյալ, հետևել դասացուցակին
  • տեղեկատվություն փոխանակել ուսանողների ու գործընկերների հետ
  • ունենալ անհատական միջավայր ուսումնական գործընթացին առնչվող նյութերն ապահով պահելու համար
  • գործընկերների հետ առցանց մշակել դասախոսություններ, առարկայական ծրագրեր և ուսումնական բնույթի այլ նյութեր:

 

Ուսանողին (ուսուցանվողին)

 

Համակարգն ուսանողների համար նախատեսում է առանձնացված սերվեր և առանձնահատուկ միջավայր, որի միջոցով նա կկարողանա.

  • առցանց հետևել իր առաջադիմությանը, հաճախումներին, դասացուցակին, հիշեցումների համակարգին, կրթական ծրագրերին, ակադեմիական պարտքերին, ուսումնական պլանին և այլն
  • տեղեկատվություն փոխանակել դեկանատի ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
  • օգտվել էլեկտրոնային գրադարանից
  • ունենալ անհատական միջավայր ուսումնական գործընթացին առնչվող նյութերն ապահով պահելու համար
  • առցանց իրականացնել տեղեկատվության փոխանակում և խմբային աշխատանք համակուրսեցիների կամ այլ ուսանողների հետ: