Համակարգն ուսանողների համար նախատեսում է առանձնացված սերվեր և առանձնահատուկ միջավայր, որի միջոցով նա կկարողանա.
Համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած վայրից հեռախոսի, պլանշետի և համակարգչի միջոցով ստանալ տեղեկատվություն և կատարել որոշ գործընթացներ: Ուսանողն իր էջից կարողանում է օնլայն տարբերակով ծանոթանալ կրթական ծրագրերին, ուսումնական գրաֆիկներին, տեսնել իրեն վերաբերող տեղեկագրերը, բացակայությունների քանակը, ուսման վարձի վճարման պատմությունը, կրթաթոշակի ստացման պատմությունը, իրեն վերաբերող հրամանները և այլն: Ուսանողը հնարավորություն ունի իր էջից դիմում ներկայացնել օնլայն տարբերակով (օր.՝ քննությունները վաղաժամ հանձնելու դիմում), ստանալ տեղեկանքներ (օր.՝ բանկ ներկայացնելու համար): Ուսանողի անձնական էջում երևում են դասացուցակը, պրակտիկաների, քննությունների և ստուգարքների հանձման ժամկետները: Համակարգում ցանկացած նոր տեղեկատվության մուտքագրման կամ առկա տեղեկատվության մեջ փոփոխություն կատարելու դեպքում համակարգը տվյալ տեղեկատվության շահառուներին ծանուցում է ուղարկում (օր.՝ քննությունների գրաֆիկի փոփոխության դեպքում այդ մասին ծանուցում է ուղարկվում և՛ ուսանողներին, և՛ դասախոսին, և՛ դեկանատին, և՛ ուսումնական մասին):
Համակարգը նպաստում է բուհ-ուսանող օպերատիվ կապի ապահովմանը, ինչպես նաև տեղեկատվական հոսքերի ճիշտ ու թափանցիկ կազմակերպմանը:
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||