- բուհի ղեկավարները
- վարչական անձնակազմը
- ուսումնամեթոդական կենտրոնի աշխատակիցները
- մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցները
- դեկանատի աշխատակիցները
- ամբիոնների աշխատակիցները
- պրոֆեսորադասախոսական անձնակազմը
- ուսանողները:
Այժմ իրականացվում է eրրորդ կողմի ինտերֆեյսի մշակում (օրինակ ՈԱԱԿ կամ պետական գերատեսչություններ)` որպես ծրագրի նոր օգտատերեր, ինչը նրանց հնարավորություն կտա առցանց եղանակով բուհերից ստանալ և տեսնել պահանջվող հաշվետվությունները (բուհից տեղեկատվություն ստանալու հասանելիությունը կառավարվում է համապատասխան բուհի կողմից), ինչպես նաև հարցում ուղարկել բուհերին իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու համար:
Համակարգում յուրաքանչյուր օգտատիրոջ համար հասանելի է առանձնացված աշխատանքային էջ (ինտերֆեյս), որտեղ, նրա իրավասություններին համապատասխան, առկա են համակարգի այն դաշտերն ու տեղեկատվությունը, որոնք անմիջականորեն առնչվում են վերջինիս աշխատանքային գործունեության հետ:
Համակարգը հիմնական օգտատերերին հնարավորություն է տալիս
- ցանկացած պահի առցանց տարբերակով ստանալ ուսումնական գործընթացին առնչվող տեղեկատվություն
- մշտապես առցանց վերահսկել բուհի ուսումնական գործընթացին առնչվող ստորաբաժանումների աշխատանքը
- նվազագույն ժամկետներում ստանալ ուսումնական գործընթացին առնչվող ցանկացած տիպի հաշվետվություն՝ անհրաժեշտ ձևաչափով և այլն:
- դասացուցակի մուտքագրման և դիտման հնարավորություն
- ուսանողների մուտքագրում, կարգավիճակների փոփոխություններ (այդ թվում՝ ազատում, վերականգնում, շրջափոխում և այլն), միջազգային փոխանակում, արխիվացում և այլն
- ոսանողների հաշվառման հետ կապված աշխատանքներ (այդ թվում՝ հարգելի բացակաների նշում)
- տեղեկագրերի և անհատական տեղեկագերի գեներացում
- լրացուցիչ կրեդիտով առարկաների ավելացում
- ուսանողների նախկինում ստացած գնահատականների, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններից բերված գնահատականների մուտքագրում
- կիսամյակային, տարեկան և ամբողջ ուսումնառության ընթացքում կուրսի ստացված գնահատականների դիտում
- գրաֆիկների պատրաստում (ստուգարքային, քննական և այլն)
- ուսումնական պլանների մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
- հաշվետվությունների ստացում (բացակայություններ, քննաշրջան և այն)
- մասնագիտական կրթական ծրագրերի մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
- դիպլոմային աշխատանքների ղեկավարների և թեմաների (հայերեն և անգլերեն) մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
- ավարտական հանձնաժողովի մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
- դիպլոմի հավելվածի (միջուկի) գեներացում
- դասացուցակի դիտման հնարավորություն (ըստ խմբերի և ըստ դասախոսների)
- գործող և արխիվացված ուսանողների ցանկի դիտում
- ուսումնական պլանների դիտման հնարավորութուն
- ամբիոնի ծանրաբեռնվածության մուտքագրան, խմբագրման և դիտման հնարավորություն
- ստուգարքային, քննական և այլ գրաֆիկների դիտման հնարավորություն
- հաշվետվությունների ստացում (բացակայություններ, ամբիոնի առարկաներ և այն)
- մասնագիտական կրթական ծրագրերի մուտքագրման, խմբագրման և դիտման հնարավորություն
- առցանց վարել ուսանողի առաջադիմության էլեկտրոնային մատյանը
- ստեղծել, վերանայել, բարելավել և կիրառել առարկայական ծրագրերը և օրացուցային պլանները
- առանց դժվարության հաշվետվություն ներկայացնել իր ծանրաբեռնվածության վերաբերյալ, հետևել դասացուցակին
- տեղեկատվություն փոխանակել ուսանողների ու գործընկերների հետ
- ունենալ անհատական միջավայր ուսումնական գործընթացին առնչվող նյութերն ապահով պահելու համար
- գործընկերների հետ առցանց մշակել դասախոսություններ, առարկայական ծրագրեր և ուսումնական բնույթի այլ նյութեր:
Համակարգն ուսանողների համար նախատեսում է առանձնացված սերվեր և առանձնահատուկ միջավայր, որի միջոցով նա կկարողանա.
- առցանց հետևել իր առաջադիմությանը, հաճախումներին, դասացուցակին, հիշեցումների համակարգին, կրթական ծրագրերին, ակադեմիական պարտքերին, ուսումնական պլանին և այլն
- տեղեկատվություն փոխանակել դեկանատի ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
- օգտվել էլեկտրոնային գրադարանից
- ունենալ անհատական միջավայր ուսումնական գործընթացին առնչվող նյութերն ապահով պահելու համար
- առցանց իրականացնել տեղեկատվության փոխանակում և խմբային աշխատանք համակուրսեցիների կամ այլ ուսանողների հետ: