Նպատակները

  • Մասնագիտական հաստատությունում իրականացվող գործընթացները դարձնել առավել արդյունավետ, թափանցիկ, վերահսկելի
  • Նվազեցնել կազմակերպության կողմից իրականացվող գործընթացների կառավարչական և կազմակերպչական ծախսերը
  • Ստեղծել միասնական էլեկտրոնային տեղեկատվական միջավայր-շտեմարան՝ ինչպես յուրաքանչյուր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատության ներսում, այնպես էլ վերոնշյալների, ԿԳՄՍՆ-ի և ոլորտի շահակիցների միջև` հեշտացնելով տեղեկատվության փոխանակման գործընթացը
  • Ապահովել դեկանատների կողմից ուսանողներին ժամանակին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումը
  • Հնարավորություն տալ դեկանատներին միաժամանակ սպասարկել ավելի մեծ թվով ուսանողների
  • Բարձրացնել դասախոսի և ուսանողի (դասավանդողի և ուսուցանվողի) համատեղ աշխատանքի արդյունավետությունն առցանց հարթակի միջոցով
  • Մեկ համակարգի մեջ ինտեգրել ուսումնական գործընթացի կառավարման ու կազմակերպման բոլոր գործիքները
  • Նպաստել ՀՀ բուհերի միջև ուսանողների շարժունության գործընթացի արդյունավետության բարձրացմանը և խթանել միջբուհական շարժունությանը: