ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ebuh.am համակարգը հայկական մասնագիտական կրթական միջավայրի կառավարման համար ստեղծված ամբողջական ավտոմատացման ծրագրային փաթեթ է, որը.

  • ստեղծվել է վեբ տեխնոլոգիաների հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս համակարգի օգտատերերին յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրից մուտք գործել համակարգ
  • դարձնում է բուհի կառավարումն ու կազմակերպման մակարդակն ավելի պարզ, օպերատիվ, ճկուն և արդյունավետ
  • ունի մասնագիտական կրթական հաստատությունների, ԿԳՄՍՆ-ի և ՈԱԱԿ-ի միջև տեղեկատվության ճկուն և արագ փոխանակման հնարավորություն, որը հեշտացնում է ուսանողների միջբուհական շարժունությունը, բուհերի հաշվետվողականությունը
  • տալիս է փաստաթղթերի ներբեռնման, տեղեկատվության արտածման (Word, Excel, Pdf) հնարավորություն
  • ունի ՀՀ ցանկացած բուհում, քոլեջում և այլ ուսումնական հաստատությունում ներդրման և կիրառման հնարավորություն
  • տրամադրում է ուսանողի (ուսուցանվողի) անհատական ինտերֆեյս և տալիս է ուսումնական գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման բազմակողմանի հնարավորություն
  • ընձեռում է ուսանողի (ուսուցանվողի) առաջադիմությանն օպերատիվ հետևելու հնարավորություն (քոլեջի ուսանողների և ուսուցանվողների ծնողներին հնարավորություն է տրվում առցանց եղանակով հետևել նրանց առաջադիմությանը)
  • տալիս է դասախոսներին առցանց աշխատանքային էլեկտրոնային միջավայր
  • ընձեռում է յուրաքանչյուր բուհին իր կառավարման համակարգին յուրահատուկ նոր մոդուլներով համալրվելու հնարավորություն,
  • ընձեռում է  այլ համակարգերին ինտեգրվելու և մեկ միասնական մուտքանունով մուտք գործելու հնարավորություն
  • հնարավորություն է տալիս ավտոմատացնել ուսումնական հաստատության գործունեության հնարավոր հիմնական ուղղությունները՝ ապահովելով տեղեկատվական միասնական բազա
  • հնարավորություն է տալիս մեկ համակարգի մեջ ինտեգրել ուսումնական գործընթացի կառավարման ու կազմակերպման բոլոր գործիքները
  • տալիս է ուսումնական գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման բազմակողմանի հնարավորություն։