Համակարգի ամբողջական ներդրման համար պահանջվող ժամանակահատվածը՝ ներառյալ մուտքագրում, վերապատրաստում և փորձնական շահագործում՝ 2 ամիս:
Տեղայնացում` ուսումնասիրվում են յուրաքանչյուր բուհի առանձնահատկությունները, կատարվում են համակարգի մեջ անհրաժեշտ փոփոխությունների մշակում և ներդրում:
Անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ` համակարգի տեղայնացման համար աշխատանքային թիմին անհրաժեշտ է կցել դեկանատի աշխատակիցների, ուսումնական գործընթացիների համար պատասխանատու անձանց, ՏՏ մասնագետների (ծրագրավորող, ցանցային ադմինիստրատոր):
Կազմակերպությունը պարտավոր է ծրագրային ապահովման աշխատանքների կազմակերպման համար իրականացնել համապատասխան անձնակազմի ուսուցում: Ուսուցման մասնակիցների թվաքանակը կախված է բուհի կողմից ներկայացված աշխատակազմի քանակից: Ներդրումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում:
Մասնակիցներին կազմակերպությունը պետք է տրամադրի համապատասխան ուսումնական նյութեր ու ուղեցույցեր:
Համակարգի ներդրման պահանջներ