ՈւՍԱՆՈՂՆԵՐ

Ենթամոդուլը հնարավորություն է տալիս դիտել արդեն առկա տեղեկատվությունը, ինչպես նաև ապահովել տեղեկատվության համալրման գործընթացը: Տեղեկատվությունը կատարվում է կիսաավտոմատ եղանակով. տեղեկատվության մի մասը վերցվում է ավտոմատ եղանակով առաջադիմության մոդուլից, ուսման վարձավճարներ և այլ ենթամոդուլից, իսկ մյուս մասը` մուտքագրման ճանապարհով: Ուսանողի մասին տեղեկատվությունն իր մեջ ներառում է հետևյալ բաժինները.

  • Հիմնական բաժինն
  • Կրթություն
  • Աշխատանք
  • Ակադեմիական տեղեկագիր
  • Առաջադիմություն
  • Ֆինանսական
  • Տեղեկանքներ
  • Միջազգային փոխանակում
  • 12 կրեդիտի վերահանձնում
  • Այլ տեղեկատվություն

Ուսանողներ ենթամոդուլում առկա է նաև ուսանողների ցանկ բաժինը, որն իրենից ներկայացնում է ուսանողի որոնման էջ, որտեղ որոնումը հնարավոր է կատարել ըստ ֆակուլտետի/ստորաբաժանման, ուսուցման ձևի, մասնագիտության, կուրսի, հոսքի, ենթախմբի, ինչպես նաև ուսանողի անուն, ազգանուն, հայրանունով: Ուսանողների ցանկից հնարավոր է անցում կատարել կոնկրետ ուսանողի տվյալներին: Ուսանողի մասին տեղեկատվությունն ուսումնառության ընդհատման կամ ավարտից հետո շարունակում է պահպանվել համակարգում նախատեսված արխիվ ենթամոդուլում: