ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ

Ենթամոդուլում դեկանատի կամ համապատասխան բաժնի աշխատակիցը մուտքագրում է ուսանողի կողմից վարձավճարի մուծման հետ կապված ամբողջական տեղեկատվությունը, այսինքն՝ մուտքագրվում է ամբողջական տեղեկատվություն ուսանողին տրամադրված զեղչերի, նրա կողմից կատարված վճարումների, ինչպես նաև գումարի չափի և վճարման օրերի մասին տեղեկատվությունը: Այս ենթամոդուլը հնարավորություն է տալիս դեկանատին տեսնել և վերլուծել վարձավճարների մուծման ընթացքը, տեղեկագրերի ձևավորման ժամանակ ստանալ վարձավճարի պատճառով քննության, ստուգարքին չթույլատրված ուսանողների մասին տեղեկատվությունը: