10 պատճառ ընտրելու համար

  1. Համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այստեղ, խորապես վերլուծելով հայկական միջավայրի առանձնահատկությունները յուրաքանչյուր բուհի կտրվածքով, ստեղծվել են և ստեղծվում են հիերարխիկ կառուցվածքով և լոգիստիկ սկզբունքով հագեցած ճշգրիտ ալգորիթմական լուծումներ:
  2. ունի ուսանողի անհատական ինտերֆեյս և տալիս է ուսումնական գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման բազմակողմանի հնարավորություն
  3. ունի հաշվետվությունների գրաֆիկական տեսքով գեներացման հնարավորություն և տալիս է ուսումնական գործընթացին առնչվող տարաբնույթ փաստաթղթերի, այդ թվում նաև ԿԳՄՍՆ-ի կողմից սահմանված ձևաչափերով հաշվետվությունների ավտոմատ գեներացման և արտածման հնարավորություն
  4. ունի օգտատերերի համար պարզ և հասկանալի ինտերֆեյս (միջերես) և համակարգից օգտվելու համար բավարար են օպերատորական մակարդակի համակարգչային հմտությունները
  5. ունի 4 տարվա ընթացքում բուհերում արդյունավետ ներդրման ու աշխատանքի փորձառություն, ինչպես նաև շարունակական զարգացման, համալրման հնարավորություն: Սպասարկման շրջանակներում համակարգը կիրառող մասնագիտական կրթական հաստատություններում կատարվում են թարմացումներ
  6. համակարգն ունի բոլոր տեսակի սարքավորումներից (համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն) մուտք գործելու հնարավորություն 
  7. ունի օգտատերերի աշխատանքային գործիքների և իրավունքների կառավարման ճկուն համակարգ (կառավարում ըստ լիազորությունների)
  8. ունի հիշեցումների և ծանուցումների համակարգ բոլոր օգտատերերի համար
  9. միտված է  նվազեցնելու բուհի կողմից իրականացվող գործընթացների կառավարչական և կազմակերպչական ծախսերը
  10. ինտեգրված է Office 365 ծրագրային փաթեթին, որի շնորհիվ օգտատերերը ստանում են անհատական աշխատանքային միջավայր ու տարածք, սոցիալական ցանցերից, օրացույցից, էլեկտրոնային հաղորդակցման միջոցներից և այլ գործիքներից օգտվելու հնարավորություն