Users

Ծրագրի օգտատերերն են՝

 

  • բուհի ղեկավարները
  • վարչական անձնակազմը
  • ուսումնամեթոդական կենտրոնի աշխատակիցները
  • մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցները
  • դեկանատի աշխատակիցները
  • ամբիոնների աշխատակիցները
  • պրոֆեսորադասախոսական անձնակազմը
  • ուսանողները:

Այժմ իրականացվում է ԿԳՆ-ի և ՈԱԱԿ-ի ինտերֆեյսերի մշակում՝ որպես ծրագրի նոր օգտատերեր, ինչը նրանց հնարավորություն կտա առցանց եղանակով բուհերից ստանալ և տեսնել պահանջվող հաշվետվությունները (բուհից տեղեկատվություն ստանալու հասանելիությունը կառավարվում է համապատասխան բուհի կողմից), ինչպես նաև հարցում ուղարկել բուհերին իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու համար:

Համակարգում յուրաքանչյուր օգտատիրոջ համար հասանելի է առանձնացված աշխատանքային էջ (ինտերֆեյս), որտեղ, նրա իրավասություններին համապատասխան, առկա են համակարգի այն դաշտերն ու տեղեկատվությունը, որոնք անմիջականորեն առնչվում են վերջինիս աշխատանքային գործունեության հետ:

Համակարգը հիմնական օգտատերերին հնարավորություն է տալիս

Հաստատության ղեկավարին

  • ցանկացած պահի առցանց տարբերակով ստանալ ուսումնական գործընթացին առնչվող տեղեկատվություն
  • մշտապես առցանց վերահսկել բուհի ուսումնական գործընթացին առնչվող ստորաբաժանումների աշխատանքը
  • նվազագույն ժամկետներում ստանալ ուսումնական գործընթացին առնչվող ցանկացած տիպի հաշվետվություն՝ անհրաժեշտ ձևաչափով և այլն:

 

Պրոֆեսորադասախոսական կազմին
 

  • առցանց վարել ուսանողի առաջադիմության էլեկտրոնային մատյանը
  • ստեղծել, վերանայել, բարելավել և կիրառել առարկայական ծրագրերը և օրացուցային պլանները
  • առանց դժվարության հաշվետվություն ներկայացնել իր ծանրաբեռնվածության վերաբերյալ, հետևել դասացուցակին
  • տեղեկատվություն փոխանակել ուսանողների ու գործընկերների հետ
  • ունենալ անհատական միջավայր ուսումնական գործընթացին առնչվող նյութերն ապահով պահելու համար
  • գործընկերների հետ առցանց մշակել դասախոսություններ, առարկայական ծրագրեր և ուսումնական բնույթի այլ նյութեր:

 

Ուսանողին

Համակարգն ուսանողների համար նախատեսում է առանձնացված սերվեր և առանձնահատուկ միջավայր, որի միջոցով նա կկարողանա.

  • առցանց հետևել իր առաջադիմությանը, հաճախումներին, դասացուցակին, հիշեցումների համակարգին, կրթական ծրագրերին, ակադեմիական պարտքերին, ուսումնական պլանին և այլն
  • տեղեկատվություն փոխանակել դեկանատի ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
  • օգտվել էլեկտրոնային գրադարանից
  • ունենալ անհատական միջավայր ուսումնական գործընթացին առնչվող նյութերն ապահով պահելու համար
  • առցանց իրականացնել տեղեկատվության փոխանակում և խմբային աշխատանք համակուրսեցիների կամ այլ ուսանողների հետ: