Advantages

ebuh.am համակարգը հայկական մասնագիտական կրթական միջավայրի ebuh.am կառավարման համար ստեղծված ամբողջական ավտոմատացման ծրագրային փաթեթ է, որը.

  • ստեղծվել է վեբ տեխնոլոգիաների հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս համակարգի օգտատերերին յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրից մուտք գործել համակարգ
  • դարձնում է բուհի կառավարումն ու կազմակերպման մակարդակն ավելի պարզ, օպերատիվ, ճկուն և արդյունավետ
  • ունի մասնագիտական կրթական հաստատությունների, ԿԳՆ-ի և ՈԱԱԿ-ի միջև տեղեկատվության ճկուն և արագ փոխանակման հնարավորություն, որը հեշտացնում է ուսանողների միջբուհական շարժունությունը, բուհերի հաշվետվողականությունը
  • ունի փաստաթղթերի ներբեռնման, տեղեկատվության արտածման (Word, Excel, Pdf) հնարավորություն
  • տալիս է ՀՀ ցանկացած բուհում և քոլեջում ներդրման և կիրառման հնարավորություն
  • ունի ուսանողի անհատական ինտերֆեյս և տալիս է ուսումնական գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման բազմակողմանի հնարավորություն
  • ընձեռում է ուսանողի առաջադիմությանն օպերատիվ հետևելու հնարավորություն (քոլեջի ուսանողների ծնողներին հնարավորություն է տրվում առցանց եղանակով հետևել երեխաների առաջադիմությանը)
  • տալիս է դասախոսներին առցանց աշխատանքային էլեկտրոնային միջավայր
  • ընձեռում է յուրաքանչյուր բուհին իր կառավարման համակարգին յուրահատուկ նոր մոդուլներով համալրվելու հնարավորություն,
  • ընձեռում է ebuh.am համակարգին ինտեգրված այլ համակարգեր մեկ միասնական ebuh.am մուտքանունով մուտք գործելու հնարավորություն
  • հնարավորություն է տալիս ավտոմատացնել բուհի գործունեության հնարավոր հիմնական ուղղությունները՝ ապահովելով տեղեկատվական միասնական բազա
  • հնարավորություն է տալիս մի համակարգի մեջ ինտեգրել ուսումնական գործընթացի կառավարման ու կազմակերպման բոլոր գործիքները
  • ունի ուսանողի անհատական ինտերֆեյս և տալիս է ուսումնական գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման բազմակողմանի հնարավորություն։