Project description

ebuh.am բուհի կառավարման համակարգը բարձրագույն կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կառավարումն ավտոմատացնելու բազմագործոն ծրագրային փաթեթ է, որը կիրառելի է նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Այն հնարավորություն է տալիս ավտոմատացնել բուհի գործունեության հնարավոր հիմնական ուղղությունները՝ ապահովելով տեղեկատվական միասնական բազա: ebuh.am hամակարգը ստեղծվել է վեբ տեխնոլոգիաների հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս համակարգի oգտատերերին յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրից մուտք գործել համակարգ:

ebuh.am բուհի կառավարման համակարգի մշակման ու ծրագրավորման ընթացքում ուսումնասիրվել են ուսումնական գործընթացի կազմակերպման և կառավարման ոլորտում առկա գրեթե բոլոր նրբությունները, որոնք ներդրվել են համակարգի հիմքում: Այն ստեղծվել է մասնագիտական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կառավարումն ու կազմակերպումը պարզեցնելու, օպերատիվության, ճկունության և արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով: Համակարգի գործունեության արդյունքում ՀՀ մասնագիտական կրթական հաստատություններում կրթության կառավարման ոլորտում կձևավորվի նոր մշակույթ` մեկ միասնական միջավայրում համախմբելով ոլորտի բոլոր շահառուներին:

Համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այստեղ, խորապես վերլուծելով հայկական միջավայրի առանձնահատկությունները յուրաքանչյուր բուհի կտրվածքով, ստեղծվել են հիերարխիկ կառուցվածքով և լոգիստիկ սկզբունքով հագեցած ճշգրիտ ալգորիթմական լուծումներ: