Mission and vision

Առաքելությունը

Ստեղծել ծրագրային փաթեթ, որը, որպես մեկ միասնական համակարգ, բուհի ղեկավարներին, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմին, ուսանողներին, իրենց իրավասությունների շրջանակներում, հնարավորություն կտա ավտոմատացված եղանակով իրականացնել հաստատության գործունեության կառավարման և կազմակերպման հիմնական գործընթացները (մասնավորապես ուսումնական գործընթացը)՝ ապահովելով առավել արդյունավետ, թափանցիկ և հասանելի համակարգ բոլոր օգտատերերի համար: Ստեղծել միջբուհական միասնական տեղեկատվական բազա, որը կապահովի նաև Կրթության և գիտության նախարարություն - բուհեր - «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ կառույցների միջև կառավարչական ու տեղեկատվական կապը՝ ձևավորելով կրթական համակարգում էլեկտրոնային կառավարման նոր մշակույթ:

Տեսլականը

Համակարգի գործարկման միջոցով նպաստել.

  • բուհերի գրավչության բարձրացմանը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կրթական ծառայությունների շուկայում
  • բուհերի միջազգայնացմանը
  • բուհերի մրցունակության բարձրացմանը
  • կրթական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը
  • բուհերի հաշվետվողականության բարձրացմանը
  • ՀՀ բուհերի միջև ուսանողների ներքին շարժունության գործընթացի արդյունավետության բարձրացմանը
  • ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում կառավարման նոր մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: