ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

Ենթամոդուլն իրենից ներկայացնում է կադրային գործի ավտոմատացված համակարգ: Այն իր մեջ ներառում է բուհի ուսումնական գործընթացների հետ առնչվող աշխատակիցների մասին ամբողջական տվյալների բազա: Այս մոդուլը հնարավորություն է տալիս ավելի ճկուն ձևով իրականացնել աշխատակցների մասին տեղեկատվության համակարգումը, անհրաժեշտության դեպքում վերլուծման և հաշվետվությունների կազմման գործընթացները (օրինակ` տվյալ տարվա կտրվածքով քանի դասախոս է վերապատրաստվել, հրապարակումների քանակը, դոցենտների քանակը, միջին տարիքը, գիտական աստիճանը, խմբավորել դասախոսներին ըստ ամբիոների և ըստ ֆակուլտետների): Այս ենթամոդուլում հնարավորություն է տալիս ինչպես խմբագրել և համալրել աշխատակիցներից յուրաքանչյուրի մասին առկա տեղեկատվությունը, այնպես էլ դիտել այն: