ԴԱՍԱՑՈՒՑԱԿԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ

Ենթամոդուլն աշխատում է հետևյալ սկզբունքով. համակարգի մոդերատորը դասացուցակի մուտքագրման էջից ընտրում է կրթական աստիճան, ֆակուլտետ/ստորաբաժանում, ուսուցման ձև, մասնագիտություն, կրթական ծրագիր, եթե առկա է, կուրս, ուս տարի, կիսամյակ, որից հետո համակարգն արտապատկերում է դասացուցակի լրացման ձևաթերթը, որտեղից մոդերատորը, նշելով տվյալ շաբաթվա օրվա և ժամի հատվածում, բացում է նոր պատուհան: Այնտեղ նշվում է դասը համարիչ է, թե հայտարար, ընտրվում է դասընթացի ձևը` դասախոսություն, գործնական կամ լաբորատոր, այնուհետև առարկա, դասավանդող դասախոսին (համակարգը ֆիլտրված ներկայացնում է ամբիոնի` դասաբաշխման մեջ նշված տվյալ կուրսին այդ առարկան դասավանդող դասախոսին կամ դասախոսների ցանկը), իսկ վերջում` լսարանը: Նշվում է «Միացյալ դաս» դաշտը, եթե այդ դասը կատարվում է միացյալ այլ կուրսի հետ: Եթե այդ դասը նույն է և՛ համարիչի, և՛ հայտարարի ժամանակ, ապա նշում է կատարվում «Հայտարարը և համարիչը նույնն» է հատվածում:
Դասացուցակի մուտքագրումը հնարավորինս ավտոմատացված է: Այն վերահսկում է լսարանային և դասախոսական անձնակազմի համընկնումները: Այն թույլատրում է նույն լսարանի կամ դասախոսի ընտրությունը միայն միացյալ կուրսերի դեպքում:
Եթե հաստատել սեղմելուց հետո համակարգը նշում է, որ մուտքագրումը տեղի չի ունեցել, ապա պետք է հետևել տրվող տեղեկությունը. Օրինակ` զբաղված է լսարանը, տվյալ դասախոսը կամ այլ: